Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում քա՞յլ է նախապատրաստում

ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում քա՞յլ է նախապատրաստում
20.05.2014 | 17:11

«Ուորլիքն ասել է այն, ինչը չի հերքում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը: Մենք բողոքի ակցիաներ պիտի կազմակերպենք գործող վարչակարգի առաջ, ոչ թե ԱՄՆ, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի գործիչների»,- այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը: Ըստ նրա՝ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը սեփական դիրքերի լեգիտիմացման տարր ուներ. այս ելույթից մի շաբաթ առաջ Ադրբեջանի իշխանություններն սկսել էին Ուորլիքին անվստահություն հայտնելու գործընթացը, ԱՄՆ սրանով նաև ակտիվացրեց-լեգիտիմացրեց Ուորլիքի դիրքերը։
Քաղաքագետ, «Հայազնի» անդամ Արմեն Աղայանը նկատեց, որ ԼՂՀ խնդրի շուրջ վերջին ակտիվացումները պայմանավորված են տարածաշրջանային զարգացումներով, ԱՄՆ-ՌԴ հակամարտության նոր ալիքով, ՀՀ իշխանությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխություններով, և այն տպավորությունն է, թե ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ինչ-որ քայլ է նախապատրաստում։ Կանի այդ քայլը, թե ոչ, այլ հարց է։ Բանախոսը նկատեց, որ հայտարարության բովանդակության մեջ որևէ ներություն չկա։ Տարբերությունն այն է, որ եթե ժամանակին ամերիկացիները դադարել էին զբաղվել ղարաբաղյան հարցով և հանդիպումների կազմակերպումը թողել էին Ռուսաստանին, ապա այսօր ԱՄՆ ակտիվությունը նկատելի է։
Արսեն Խառատյանը կարծում է, որ հայկական կողմը չպետք է ԼՂ հարցն այս պահին բերի աշխարհաքաղաքական դաշտ, ուր կարող է շահարկվել՝ Ռուսաստանին ինչ-որ ակնարկներ անելու համար:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ